News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քրդական պետություն ստեղծումը հնարավոր է սկզբում ոչ թե Թուրքիայի տարածքում, այլ Մերձավոր Արեւելքում։ Այս մասին օգոստոսի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ քրդական շարժումը, համենայնդեպս դրա առաջնորդներից մի քանիսը, ովքեր կարեւոր պաշտոններ են զբաղեցնում Թուրքիայում, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտակցում են Հայոց հարցի առկայությունը։ «Հիմա, երբ քրդական շարժումը աստիճանաբար ինքնաճանաչում է ձեռք բերում ու մոտենում է տարածքային ինքնիշխանության, նրանց կողմից ավելի սուր է ընկալվում Հայոց հարցի գոյությունը ու նրանք ձեռնարկում են այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու փորձեր»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։ Այն համակարգը, շարունակում է թուրքագետը, որը ստեղծվել է Մերձավոր Արեւելքում հիմնականում Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի կողմից ՝ 1916թ․ Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով, ու հետագայում նաեւ ՝ 1920թ․ Սեւրյան պայմանագրով, այլեւս չի գործում։

«Մենք տեսնում ենք, որ Մերձավոր արեւելքի պետություններից երեքը (Իրաքը, Լիբիան, Եմենը) փաստացի այլեւս գոյություն չունեն»,- պարզաբանել է Ռուբեն Սաֆրաստյանը։ Սեւրյան պայմանագիրը, արձանագրում է նա, միակ պատմական փաստաթուղթն է, որում ասված է քրդական պետության ստեղծման մասին։ «Եվ երբ հասունանա քրդական պետություն ստեղծելու պահը, այդ հին փաստաթղթերը պետք է բացվեն ու մենք կկարողանանք հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։ Իհարկե ես չեմ հավատում, որ մեզ սկուտեղի վրա կմատուցեն ուիլսոնյան Հայաստանը։ Բայց եթե մենք կարողանանք ճիշտ գործել, մենք կկարողանանք որեւէ բան շահել»,- ամփոփում է Ռուբեն Սաֆրաստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ