News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նորանշանակ խոսնակ Մարիա Լոհելան ընդունել է Շվեդիայում եւ Ֆինլանդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։

Դեսպանը շնորհավորել է Լոհելային խոսնակի պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ այդ առաքելության մեջ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգային հարցեր, կարեւորվել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ընդլայնումը: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ հայ-ֆիննական հարաբերությունները առաջիկա տարիներին կշարունակեն իրենց վերընթաց զարգացումը, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

Մտքեր են փոխանակվել երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ տարբեր միջազգային հարթակներում Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ խորացման վերաբերյալ։

Խոսնակի խնդրանքով դեսպանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իրավիճակը տարածաշրջանում, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Օգոստոսի 28-ին դեսպան Ապիտոնյանը հանդիպել է նաեւ Ֆինլանդիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուլի Վիրտանենի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ