News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Երեւանի բնակիչ Սիլվա Գալստյանի  սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել՝ այն թոռան կողմից կատարված լինելու վերաբերյալ։

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը՝ Ա. Մոմջյանը, ժամանակավորապես բնակվել է իր տատիկին՝ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, որեւէ տեղ չի աշխատել:

 Նախնական քննության տվյալներով՝ նա ունեցել է խաղամոլի հակումներ, տարբեր բուքմեյքերական գրասենյակներում կատարել խաղադրույքներ, մեծ գումարներ տանուլ տվել, պարտքեր կուտակել: Նշված պարտքերի մեծ մասը մարել է հայրը:

Վերջինիս պահանջով որդին 2014թ. մարտ ամսից տեղափոխվել է բնակվելու Սիլվա Գալստյանի` Կոտայքի մարզում գտնվող ամառանոցում: Երիտասարդը շարունակել է խաղամոլությամբ զբաղվել, ինչը չի վրիպել Ս. Գալստյանի աչքից: Այդ կապակցությամբ վերջինս հաճախակի դիտողություններ է արել նրան, որի կապակցությամբ էլ նրանց փոխհարաբերությունները լարված բնույթ են կրել:

Նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երիտասարդը  գաղտնի հափշտակել է  իր տատիկին պատկանող ոսկյա զարդերը՝ շուրջ 2.963 մլն դրամ արժողության:

Կատարած հափշտակությունը տատից  թաքցնելու նպատակով 2014թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւանում գտնվող  բնակարանում կյանքի համար վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ սեղմել պարանոցի օրգանները եւ սպանել։ Ապա՝  2014թ. սեպտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Ս.Գալստյանի դին՝ վերջինիս պատկանող «Տոյոտա պրադո» մակնիշի  ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք եւ այրել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մոմջյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ