Իրավապահ մարմինները Սիցիլիայի Պալերմո քաղաքում 9 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են անօրինական ներգաղթյալներին Իտալիա տեղափոխելու մեջ։
Ձերբակալվածները մարոկկացիներ, լիբիացիներ եւ սիրիացիներ են։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրանք այն նավի անձնակազմի անդամներն են, որի վրա ավելի վաղ 52 ներգաղթյալի մարմին էր հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ ներգաղթյալների դիակները հայտնաբերել էին Իտալիա ուղեւորվող նավի խցիկում։ Նավի վրա եւս 400 մարդ էր եղել։