News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն երրորդ տարին անընդմեջ «Երեւանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպվում են ամառային ճամբարներ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները: Օգոստոսի 28-31-ն անցկացվող «Երեւանյան ամառ 2015» ամառային ճամբարներին նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի մասնակցում են շուրջ 100 փոքրիկներ ու պատանիներ։ Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարների մեկնարկը տրվել է Մանկական երկաթուղուց, որտեղ ծրագրի մասնակիցներն անվճար օգտվել են նաեւ գնացքից: Երեխաների ճամբարային առօրյային ծանոթացել է Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Քառօրյա ճամբարների շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկներն ու պատանիները կայցելեն նաեւ «Հաղթանակ» զբոսայգի, անվճար կօգտվեն ատրակցիոններից, իսկ Երեւանի կենդանաբանական այգում էլ կշփվեն կենդանիների հետ ու կհետեւեն նրանց կերակրման ընթացքին: Առանձնակի կարեւորելով սոցիալական նշանակություն ունեցող նմանատիպ ծրագրերի իրականացումը` երեխաների ծնողներն իրենց գոհունակությունն են փոխանցել Երեւանի քաղաքապետին` հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության եւ վերաբերմունքի, ինչպես նաեւ իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:

Տպել
Ամենաշատ