News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է  Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհիի գլխավորած պատվիրակությանը:     

Ողջույնի խոսքերի փոխանակումից հետո Սանիր ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների եւ սարքավորումների առաջին խմբաքանակը եւ նշել, որ շինարարական աշխատանքները կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան:                                                                                                             

Նախարար Երվանդ Զախարյանն ընդգծելով ծրագրի կարեւորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար՝  նշել է, որ ծրագիրը պետք է իրականացվի բարձր որակով եւ սահմանված ժամկետում:

Նախարարը նշել է նաեւ, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի ամենայն աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար:

Տեղեկացնենք, որ օգոստոսի 12-ին «Սանիր» ընկերության եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջեւ ստորագրվել է  Իրան-Հայաստան 400  կՎ երրորդ գծի  եւ համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի շինարարության պայմանագիրը:

Օգոսոսի 9-ին, Թեհրանում  Իրանի Արտահանման  Զարգացման Բանկի եւ ՀՀ ԷԲՊՆ   «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջեւ  ստորագրված  Ֆինանսական  պայմանագրի համաձայն՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն եվրո  գումարը կտրամադրի իրանական կողմը: Նշված գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման  Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «Սանիր» ընկերությունը:                

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:

«Իրան–Հայաստան 400կՎ երրորդ  էլեկտրահաղորդման գծի» եւ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1000ՄՎտ-ի եւ կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային եւ կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Ծրագրի նպատակն է նաեւ միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան եւ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաեւ 400/220 կՎ լարման ենթակայան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:

Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային  ինտեգրման համար՝ ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման  գծի  եւ համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ