News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավետիք Իսահակյանի արձանին կից վերանորոգվող գետնանցումում կառուցված զուգարաններից երկուսը նախատեսված են տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար: Դրանք շահագործման կհանձնվեն սեպտեմբերի 1-ից` երբ տարածքում շինարարությունն ավարտվի:

Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանը դրական գնահատեց այսպիսի սանհանգույցների կառուցումը և նշեց, որ Հայաստանում հասարակական շատ վայրերի` կինոթատրոնների, մշակութային կենտրոնների ու նույնիսկ առողջապահական շատ հաստատությունների սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամների համար` ի տարբերություն եվրոպական քաղաքների:

«Եվրոպական քաղաքներում ցանկացած տեղ գոնե մեկ սանհանգույց կա տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար, և նրանք երկար ժամանակ դրսում գտնվելու դեպքում որևէ մտավախություն չեն ունենում»,- NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ Հայաստանում նման զուգարանների հանդիպել է «Թումոյի» այգում, Տաթևի ճոպանուղու տարածքում, ինչպես նաև հյուրանոցերից մեկում, սակայն դեռևս շատ շինություններ կան, որոնց մուտքի մոտ թեքահարթակներ են կառուցված, բայց ներսում շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար սանհանգույցները հարմարեցված չեն:

Գետնանցումում նաև տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդկանց համար տեղադրվել է երկու վերելակ: Դրանք արտադրվել են արտասահմանում, և Հայաստանում գործելու են առաջին անգամ:

«Գետնանցումներում տեղադրվող վերելակները միակ տարբերակներն են շարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի որ թեքահարթակները, որոնք կառուցվում են այսօր տարբեր գետնանցումներում, ոչ միայն անպիտան են, այլ կարող են վտանգավոր լինել»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքում հերթապահող անվտանգության աշխատակիցները: Նրանց խոսքով` վերելակները շատ ապահով են։

«Եթե շարժման ժամանակ մի թեթև մի բանի դիպավ, էլ չի շարժվի, ավտոմատ կերպով անջատվում է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեցին նրանք։

Նշենք, որ գետնանցման բացումը նախատեսված է սեպտեմբերի 1–ին։

Տպել
Ամենաշատ