Ոստիկանությունը հայտնաբերել է թմրամիջոցի ապօրինի յուրացման հերթական դեպքը:
«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության աշխատակիցները Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ Համլետ Խալաթյանի տնամերձ հողամասից հայտնաբերել են 11 կգ կանեփանման բույսեր եւ չորացված թփեր:
Խալաթյանը հայտարարել է, որ ինքը կանեփ աճեցնում է ծխելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: