Հունգարիայի օրինապահ մարմինները Բուդապեշտում ձերբակալել են 21 մարդու, այդ թվում՝ ռուսաստանցիների, որոնց կասկածում են մարդկանց առեւտրի մեջ:
Ոստիկանությունը ձերբակալել է 16 ռումինացու, երկու սիրիացու, երկու հունգարացու եւ մեկ ռուսաստանցու: Բացի այդ, օրինապահ մարմինները 16 մեքենա ու ֆուրգոն են առգրավել, որոնցում 112 ներգաղթյալ է եղել, այդ թվում՝ սիրիացիներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիայի իշխանությունները ձերբակալել են չորս օտարերկրացու՝ երեք բուլղարացու եւ Աֆղանստանի քաղաքացու, որոնք կասկածվում են ավելի քան 70 ներգաղթյալի մահվան մեջ. վերջիններիս բեռնատարով տեղափոխել են Ավստրիայի տարածքով: