News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակիչ Նիք Վարգուսը Twitter-ի շնորհիվ կիրականացնի երազանքը. սեփական հարսանիքին նինձյա-կրիայի կոստյում կհագնի:

Քանի որ Վարգուսի հարսնացուն դեմ է եղել, Վարգուսը սոցցանցում գրել է, որ եթե իր գրառումը 100 հազար անգամ վերահրապարակվի, ապա հարսանիքի համար արտասովոր կոստյումի արգելքը կվերանա:

Վարգուսի խոսքով, սակայն, չէր սպասում, որ իր նախաձեռնությունը հաջողություն կունենա: Բայց անսպասելիորեն կոմիքսների սիրահարին որոշել են սատարել ոչ միայն ընկերները, այլ նաեւ հայտնիներ, օրինակ՝ դերասան Սեթ Ռոգենն ու Bastille խմբի մենակատար Դեն Սմիթը: Բացի այդ, զվարճալի ակցիային միացել է նաեւ Twitter-ի ղեկավարությունը:

Vesti.ru-ի փոխանցմամբ, այդպիսի արձագանքի արդյունքում Վարգուսի հրապարակումն անհրաժեշտ 100 հազար վերահրապարակումն ապահովել է 3 օրվա ընթացքում: Առայժմ հայտնի չէ, թե ո՞ր կրիայի կոստյումն է ընտրելու ամերիկացին: Նրա խոսքով՝ իրեն դուր է գալիս Ռաֆայելը, բայց իր հարսնացուին այդ կերպարը դուր չի գալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ