News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դոմինիկյան Հանրապետությունում «Էրիկա» փոթորկից առաջացած սողանքների, հեղեղների եւ փլուզումների հետեւանքով  35 մարդ է զոհվել։ Միայն Պետիտ Սավաննա բնակավայրում փրկարարները 27 մարդու դի են գտել։

Իշխանությունները չեն բացառում, որ տարերքի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի քանի մարդ անհետ կորած են համարվում։ Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները ավելի քան 7.3 հազար մարդ են տարհանել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ մերձարեւադարձային «Էրիկա» փոթորիկը շարունակում է առաջ շարժվել Կարիբյան ծովի ավազանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ