ՌԴ Չուվաշիայի Հանրապետության Մ 7 մայրուղու վրա երեք մեքենաների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ «Ռենո» մակնիշի բեռնատարը բախվել է «Մոսկվիչ» եւ «Շեւրոլե-Լաչետի» մարդատար մեքենաներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից զոհվել է 6 մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Եվս մեկ մարդ վիրավորվել է, փոխանցում է LifeNews-ը։