News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 30-ին նշվում է անհետ կորածների միջազգային օրը: Հակամարտությունների հետեւանքով անհետ կորածների որոնման եւ նրանց ճակատագիրը պարզելու հարցում շահագրգիռ կառավարություններին ակտիվորեն օգնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ):

ԿՄԽԿ-ի տվյալներով, ղարաբաղյան հակամարտության հետեւանքով ավելի քան 4.500 մարդ անհետ կորել է: Սրանք Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ընդհանուր տվյալներն են:

«Անհետ կորածների որոնումը ներառում է նաեւ ընտանիքի անդամներից կենսաբանական նմուշների ստացումը (խոսքը ԴՆԹ-ի մասին է - խմբ.), ինչը հետագայում կարող է օգտագործվել մնացորդների նույնականացման հարցում»,- նշված է Անհետ կորածների օրվա առիթով ԿԽՄԿ-ի հրապարակած հաղորդագրությունում:

Հայկական կարմիր խաչի ընկերակցության եւ տեղական այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, անհետ կորածների ընտանիքներին նաեւ տնտեսական աջակցություն եւ հոգեբանական օգնություն է ցուցաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ