News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Ջերսիի Թրենթոն քաղաքի տարրական դասարանների ուսուցիչ Առնոլդ Անդերսոնը դատարանի առջեւ է կանգնել՝ 2 տարվա ընթացքում 111 անգամ աշխատանքից ուշանալու համար: Ուսուցիչն ուշացումները բացատրել է «վնասակար սովորությամբ»:

«Ես վնասակար սովորություն ունեմ. շատ եմ սիրում առավոտյան նախաճաշել: Ստիպված կլինեմ հրաժարվել դրանից»,- հայտարարել է Անդերսոնը: Նրա խոսքով, ուշացումները չեն գերազանցել 2 րոպեն: Միայն մեկ անգամ ուշացել է 10 րոպե՝ մեքենայի խափանման պատճառով:

CBS News-ի հաղորդմամբ, դատավորը, լսելով ուսուցչի եւ դպրոցի տնօրինության դիրքորոշումները, Անդերսոնին աշխատանքից հեռացրել է մինչեւ հունվարի 1-ը:

Ըստ Lenta.ru-ի, ուսուցչի տարեկան եկամուտը շուրջ 90 հազար դոլար է, եւ աշխատանքը կորցնելը նրա համար ավելի վատ կլիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ