News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մալայզիայում դեղին շապիկներ հագած հազարավոր ցուցարարները օգոստոսի 29-ին դուրս եկել մայրաքաղաք Կուալա Լումփուրի փողոցներ՝ պահանջելու վարչապետ Նաջիբ Ռազաքի հրաժարականը։

Իշխանությունները ցույցը համարում են անօրինական եւ արգելափակել են կազմակերպիչների կայքը։ Նրանք նաեւ արգելել են Հանուն մաքուր եւ արդար ընտրությունների հասարական կազմակերպությունների կոալիցիայի ՝ Bersih-ի դեղին սիմվոլիկան եւ լոգոտիպը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  վկայակոչելով AP գործակալությունը։

Հիշեցնենք, որ հուլիսին հայտնի էր դարձել, որ Նաջիբ Ռազաքը 1MDB պետական ֆոնդի հետ կապ ունեցող կազմակերպություններից իր անձնական հաշվեհամարին փոխանցել է 700 մլն դոլար։ Վարչապետը պնդում է, որ այդ գումարը Մերձավոր Արեւելքի երկրներից կատարված նվիրատվություն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ