News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, ում մուտքը արեւմտյան երկրների մեծ մասն արգելել է՝ Ուկրաինաի հարցում նրա դիրքորոշման պատճառով, բուժման է մեկնում Եվրամիություն: Դա հնարավոր է դարձել ՌԴ նախագահի անձնական միջամտության շնորհիվ:

«Ես շնորհակալ եմ Պուտինին: Նրա միջամտության շնորհիվ ինձ բժշկական վիզա են տվել»,- հայտարարել է խորհրդարանականը՝ «Նորությունների ռուսական ծառայության» հետ զրույցում:

Ավելի վաղ ինտերնետի ռուսական սեգմենտի օգտատերերին վրդովեցրել էին Կոբզոնի խոսքերն այն մասին, որ հիմա ավելի նպատակահարմար է փող հավաքել Ղրիմին օգնելու համար, քան օգնություն տրամադրել առանձին հիվանդ երեխաների, նշում է NEWSrucom-ը:

Ավելի վաղ РСН -ին տված հարցազրույցում երգիչը նշել էր, որ օգնության խնդրանքով չի դիմել պետության ղեկավարին: «Պարզապես Պուտինը, որպես հոգատար նախագահ օգնել էր ինձ առաջին վիրահատության հարցով, որն արել են Գերմանիայում: Եվ դրա համար էլ, երբ ես նախագահի մոտ էի, նա ասաց՝ եթե առողջական խնդիրներ ունենաք՝ մի ամաչեք, դիմեք ինձ»,- ասել է նա:

Յոթ տարի առաջ բժիշկները Կոբզոնի մոտ շագանակագեղձի քաղցկեղ էին ախտորոշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ