Կանադայի Ալբերտա նահանգի էներգետիկայի ոլորտը կարգավորող Alberta Energy Regulator-ը կարգադրել է փակել Nexen ընկերության 95 խողովակատարերը 5 մլն լիտր կուպրի, ավազի եւ նավթի արտահոսքի պատճառով։
Արտահոսքը տեղի էր ունեցել հուլիսին Կանադայի արեւմտյան հատվածում, սակայն իշխանությունները հետաքննության արդյունքները ստացել են միայն 2 օր առաջ։ Կարգավորողը որոշել է դադարեցնել ընկերության գործունեությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CBC հեռուստաընկերությունը։