News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2009 թ Եվգենի Կասպերսկին ՝ իր օգնականներից մեկին հասցեագրված նամակում կոչ էր անում «ոչնչացնել» AVG Technologies հակավիրուսներ արտադրողին: Այս մասին հայտնում է Reuters -ը, որի տրամադրության տակ է հայտնվել Կասպերսկու նամակագրությունից մի հատված:

Ինչպես վստահեցնում են «Կասպերսկու լաբորատորիայի» նախկին աշխատակիցները ՝ գործարարը նկատի ուներ AVG -ի խաբեությունը, որի հետեւանքով այդ արտադրողների հակավիրուսային ծրագրերը սխալմամբ մաքուր համակարգիչները ընկալում էին որպես վարակված ու ջնջում անհրաժեշտ ֆայլերը: Կասպերսկին նամակում մեղադրում էր AVG -ին «Կասպերսկու լաբորատորիայից» մասնագետներին գայթակղելով իր կողմը քաշելու համար:

«Անկեղծ ասած՝ ես ինձ շատ վատ կզգամ, երբ AVG –ն հանրային ընկերություն դառնա եւ միլիարդ վաստակի: Նրանք ոչ ինձ, ոչ էլ ձեզ շնորհակալություն չեն ասի, հույսեր չփայփայեք: Ոչնչացնելն այն մեթոդներից մեկն է, որոնք մենք հաստատ կօգտագործենք ՝ ուրիշ մեթոդների հետ միասին»,- ասված է Կասպերսկու մեկ այլ նամակում: Նրա խոսքով՝ նման մեթոդներ ընկերությունն արդեն օգտագործել է 2002-2003թթ. Չինաստանում ՝ իր մրցակցի դեմ: «Մենք արդեն մի անգամ «ոչնչացրել» ենք Չինաստանում: 2002-2003 թթ մենք վերջ տվեցինք շուկայի առաջատարներից մեկի առաջխաղացմանը»:

«Կասպերսկու լաբորատորիայի» նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ չինական շուկայում Կասպերսկու նշանակետը Beijing Jiangmin New Science & Technology Co ընկերությունն էր, հայտնում է РБК-ն:

Օգոստոսի կեսերին «Կասպերսկու լաբորատորիայի» երկու նախկին աշխատակիցներից երկուսը հայտարարել էին, որ ընկերությունն ավելի քան 10 տարի խաբել է աշխատակիցներին, օրինակ Microsoft-ին, AVG-ին եւ Avast-ին, նրանց կեղծ տեղեկություններ մատակարարելով վնասակար ծրագրերի մասին:

Reuters -ի զրուցակիցները, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունը, պատմել են, որ այս նախագծի շրջանակում ակտիվության գագաթնակետը 2009-2013 թվականներին էր:

«Կասպերսկու լաբորատորիան» կտրականապես ժխտում է մրցակիցներին խաբելու մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ