News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքի «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված «Երեւանյան մարզական ամառ 2015» մարզամշակութային միջոցառմանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու առողջ ապրելակերպին ուղղված Երեւանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը դարձել է սիրված ու սպասված: Երեւանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով մեկնարկած միջոցառումն ուղեկցվել է ցուցադրական ելույթներով: Հանդիսատեսին ողջունել են նաեւ սիրված կատարողներ ու պարային խմբեր:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման շրջանակում վարչական շրջանների թիմերը մրցել են միմյանց հետ պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի եւ փոխանցումավազք-թիավարում փրկօղակի մեջ մրցախաղերում: «Երեւանյան մարզական ամառ 2015» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Շենգավիթը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորք-Մարաշ վարչական շրջանը, իսկ երրորդ տեղը  կիսել են Ավան եւ Արաբկիր վարչական շրջանները:

Հաղթող թիմերին գավաթները հանձնել ու շնորհավորել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Առանձնակի կարեւորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն էլ ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվող հստակ քաղաքականության արդյունքում մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանն ու սպորտաձեւերի զարգացմանը եւ մասսայականացմանն ուղղված ծրագրերն իսկապես արդյունավետ են եւ ապահովում են ոլորտի համաչափ զարգացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ