Աֆղանստանի արեւելքում «Թալիբան» շարժման գրոհայինների իրականացրած հարձակումների հետեւանքով զոհվել է ոստիկանության 8 աշխատակից, եւս 15-ը վիրավորվել են։
Ըստ Ղազնի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Ասադուլլահ Էնսաֆիի՝ զինյալները գրոհել են Անդար եւ Կարաբաղ գավառների ոստիկանության դիրքերը։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են թալիբները։
Էնսաֆիի խոսքով՝ սպանվել է 16 զինյալ, եւս 17-ը վիրավորվել են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։