Հայաստանը Եվրասիական միություն է մտել անվտանգության նկատառումներով, գրում է իտալական Notizie Geopolitiche թերթը
Երեւանը որոշել է դադարեցնել բանակցությունները Եվրամիության հետ, որը սկսել էր բարելավել Բաքվի հետ հարաբերությունները ՝ Ռուսաստանին շրջանցելով գազի այլընտրանքային մատակարարումներ ապահովելու նպատակով, եւ ընտրել է Ռուսաստանին ու Եվրասիական միությունը:
Դրանից հետո 2014թ. Մոսկվան որոշել է Երեւանին վաճառել հեռահար գործողության հրթիռային համալիրներ, որոնք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ «Հայաստանին հնարավորություն կտան ակտիվացնել պաշտպանության մեխանիզմները ու զսպել ադրբեջանական կողմից հնարավոր ռազմական գործողությունները»,նշում է պարբերականը: