News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին կոչ է արել բելառուսական արտադրանք գնել եւ հանգստանալ հայրենիքում, որպեսզի խուսափեն տարադրամը երկրից դուրս բերելու անհրաժեշտությունից։ Այս մասին նա հայտարարել է Բրեստի շրջանի «Բելովեժսկի» ագրոկոմբինատի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչների՞ս է պետք դոլարը։ Որպեսզի ներմուծված ապրանք գնենք եւ գնաք Եգիպտոսում հանգստանալու՞։  Մեզ մոտ բավական լճեր կան հանգստանալու համար։ Մի փոքր ծանծաղել են, բայց ջուր դեռ մնացել է։ Այս բարդ ժամանակներում կարող ենք մի կերպ տանը հանգստանալ»,- մեջբերում է Բելառուսի նախագահի խոսքը ԲելՏա գործակալությունը։

Լուկաշենկոյի կարծիքով՝ երկրում բավականաչափ տեղական արտադրանք կա։ «Եկեք մեր բելառուսականը հագնենք։ Թող մի քիչ էլ տարբերվի այդ նորաձեւությունից ու ճղճղված չլինի։ Տեսե՞լ եք, ինչ տաբատներ են հիմա հագնում. պետք է անպայման ճղճղված լինեն։ Եկեք հագնենք նորմալ բելառուսական ներքնազգեստ եւ հագուստ։ Օգտագործենք բելառուսական սրբիչներ եւ ուտենք բելառուսական մթերքներ։ Ոչ մի «Գուչչի» մեզ պետք չէ»,- հայտարարել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ