Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է վեց դեռահասների, ովքեր առնչություն են ունեցել Sony PlayStation Network եւ Micrrosoft Xbox Live խաղային ցանցերի վրա հաքերային հարձակումների հետ: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն ՝ վկայակոչելով Variety-ն:
Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալությունը հայտարարել է, որ դեռահասները օգտագործել են գործիքներ, որոնք DdoS- գրոհներ են կազմակերպում ընկերությունների խաղային սերվերների հզորությունների վրա: Microsoft- ից եւ Sony- ից բացի հաքերների զոհն է դարձել նաեւ Amazon –ը:
Հաքերները Lizard Squad ինտերնետային չարագործների խմբավորումից էին: Ձերբակալված պատանիները 15-18 տարեկան են: