News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դաշտային ճամբարում ծառայակիցներին սպանած ժամկետային զինծառայող Պավել Բախտինի ծառայակիցները պատմել  են, որ եֆրեյտորին մշտապես ծաղրում էին եւ նեղացնում։ Նախքան  հերթապահությունը ստանձնելը, վաշտի հրամանատար Անդրեյ Վորոնչիխինը նկատել էր, որ եֆրեյտոր Բախտինի զրահաբաճկոնի վերին մասը բացակայում է եւ դրա համար ավագ լեյտենանտը 6 անգամ հարվածել էր Բախտինի կրծքին, որից հետո նա իրեն վատ էր զգացել եւ մի քանի ժամ ուշքի էր գալիս։

Հերթապահությունն ավարտելուց հետո եֆրեյտորը չէր հանձնել զենքը, այլ գնացել էր հերթապահ մաս, որտեղ հանգստանում էին վաշտի հրամանատարն ու մյուս զինվորները։ Առաջինը նա սպանել է իրեն հարվածած ավագ լեյտենանտ Վորոնչիխինին։

«Նա 10 գնդակ էր արձակել վաշտի հրամանատարի վրա, եւս երկուսին գլխից էր վիրավորել»,- պատմել են եֆրեյտորի ծառայակիցները LifeNews-ին։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ՌԴ Կոստրոմայի մարզի դաշտային մի ճամբարում։ Նրա գնդակից վիրավորվել էին եւս 3 զինվոր, որոնցից մեկը հիվանդանոդում ստացած վնասվածքներից մահացել էր։ Կատարածից հետո եֆրեյտորն ինքնասպան էր եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ