News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունգարիան ավարտել է փշալարով ցանկապատի կառուցումը Սերբիայի հետ սահմանին։ Ցանկապատի կառուցման նպատակը ապօրինի ներգաղթյալների մուտքը ԵՄ տարածք արգելելն է, հաղորդում է VistaNews-ը։

Փշալարով ցանկապատ կառուցելու ծրագիրն ավարտվել է ժամանակից շուտ։ Այն նախատեսված էր ավարտել օգոստոսի 31-ին։

Հունգարիայի կառավարությունը նշում է, որ սա միայն ցանկապատի առաջին մասն է, ավելի ուշ կկառուցվի ցանկապատի ավելի ազդեցիկ մասը։

Հաջորդ փուլում 4-մետրանոց ցանկապատ է կառուցվելու, որի շինարարությունն արդեն սկսվել է։

Հիշեցնենք, որ արդեն կառուցված ցանկապատի բարձրությունը մոտ 3 մետր է, իսկ երկարությունը 175 կմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ