News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Սահակյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 55-ամյակի կապակցությամբ:

Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից եւ ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու եւ շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն եւ բարգավաճում:

Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արեւշատություն եւ նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի եւ Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի»։

Տպել
Ամենաշատ