News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կոչ են անում փախստականների հետ կապված ճգնաժամի առիթով Եվրամիության ներքին գործերի եւ արդարադատության նախարարների արտակարգ խորհրդակցություն հրավիրել:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երեք երկրների ներքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունում ասված է. «Նախարարները դիմել են Լյուքսեմբուրգին՝ խնդրելով առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդարադատության եւ ներքին գործերի նախարարների արտակարգ հանդիպում կազմակերպել՝ հստակ լուծումներ գտնելու համար»:

2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք 340 հազար միգրանտ է ժամանել: Փորձագետների կարծիքով, ապօրինի միգրանտների հետ կապված իրավիճակը Երկրորդ աշխարհամարտից ի վեր վատագույն ճգնաժամն է անձանց տեղաշարժի հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ