News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի գրող Ֆրեդերիկ Ֆորսայթը խոստովանել է, որ ավելի քան 20 տարի համագործակցել է բրիտանական Մի 6-ի հետ:

Շատերը վաղուց էին կասկածում, որ 77-ամյա Ֆորսայթը հետախուզության հետ կապ ունի, քանի որ լրտեսների մասին նրա «Շնագայլի օրը», «Օդեսսա թղթապանակ» վեպերը չափազանց իրական են:

BBC-ին տված հարցազրույցում Ֆորսայթը պատմել է, որ բրիտանական հետախուզության հետ սկսել է համագործակցել Նիգերիայում Բիաֆրայի անկախության համար պատերազմի ժամանակ:

Նրա խոսքով, բրիտանական հետախույզներից մեկն իրեն խնդրել է պատմել, թե «ինչ է տեղի ունենում Նիգերիայում»: Բիաֆրայում պատերազմը տեւել է 1967-1970 թվականներին:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, չնայած 1971 թվականին «Շնագայլի օրվա» հրատարակումից հետո Ֆորսայթը ճանաչում է ձեռք բերել, շարունակել է Մի 6-ին տեղեկություններ փոխանցել ՀԱՀ-ից, ինչպես նաեւ Արեւելյան Գերմանիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ