News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը ցուցմունքներ է տվել՝ իր կառավարության կողմից 2011-2014 թթ. իրականացվող այսպես կոչված բրնձային գրավի դոտացիոն ծրագրին վերաբերող կոռուպցիայի գործով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bangkok Post-ը:

Նախկին վարչապետը դատարանում հայտարարել է, որ մտադիր է իր անմեղությունն ապացուցել մեղադրանքի յուրաքանչյուր դրվագով:

Չինավատին մեղադրում են հանցավոր անգործության համար՝ գյուղատնտեսական արտադրողներից բրնձի գրավային գնումների պետծրագրի իրականացման ժամանակաշրջանում, նաեւ կոռուպցիան հովանավորելու համար՝ բրնձային քաղաքականության հարցերով ազգային հանձնաժողովը ղեկավարելու ժամանակաշրջանում: Նրա կառավարությունը տապալվել էր 2014թ. մայիսի 22-ի  ռազմական հեղաշրջման հետեւանքով: Իր մեղքը խոստովանելու դեպքում նախկին վարչապետին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ