News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը սեփական արտադրության խոշորագույն անօդաչու թռչող սարքի (ԱՕԹՍ)՝   «Ցայհուն 5» (Caihong-5) ամառային փորձարկումներ է իրականացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Հունացյու շիբաո» թերթին:

Հաղորդվում է, որ ԱՕԹՍ-ի առաջին թռիչքն իրականացվել է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Գանսու նահանգում եւ 20 րոպե է տեւել:

Թերթի  տվյալների համաձայն, «Ցայգուն 5»-ի թեւերի բացվածքը 20 մետր է: Անօդաչու սարքը կարող է օդում մնալ 30 ժամ: Նրա թռիչքային առավելագույն զանգվածը կազմում է երեք տոննա, որից 900-ը կարող է ուղեբեռ լինել:  

«Ցայհուն-5»-ը ի վիճակի է հետախուզական առաջադրանքներ իրականացնել, ինչպես նաեւ թիրախներին հարվածներ հասցնել միջին եւ փոքր բարձրության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ