News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի 40 000-ից ավելի աշակերտ առաջին անգամ դպրոց կհաճախի: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին,  լրագրողներին ասաց  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` նշելով, որ այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է նախորդ տարվա համեմատ:

«Նախորդ տարի, օրինակ, ունեինք 38 000 աշակերտ, սակայն աշակերտների հստակ թիվը կճշտվի սեպտեմբերի 10-ից հետո»,-ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ 1-4-րդ դասարանցիներին բոլոր գրքերը կտրամադրվեն անվճար:

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդման ծավալները կընդլայնվեն, եւս 100 դպրոց կմիանա ծրագրին. «Այս պահին ուսուցիչները վերապատրաստում են անցնում, եւ ողջ տարվա ընթացքում նույնպես պարբերաբար նրանք կվերապատրաստվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ