News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե իր երեխային որ դպրոց ուղարկի: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին,  լրագրողներին ասաց  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` անդրադառնալով նրան, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կրտսեր որդին, ինչպես եւ ավագը հաճախելու է ոչ պետական «Այբ» կրթահամալիր:

«ԿԳ նախարարը քաղաքացի է, եւ ինքն է որոշում` իր երեխային որտեղ տալ կրթության: Այստեղ ոչ պետական դպրոցներին վստահել-չվստահելու խնդիր չկա, քանի որ եթե Աշոտյանի երեխան հաճախում է մասնավոր դպրոց, չի նշանակում, որ այդ դպրոցում ավելացել է աշակերտների թիվը»,- ասաց նա:

Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ  այս տարի մոտ տասով նվազել է մասնավոր դպրոցների թիվը, եւ այսօր շուրջ 40 մասնավոր դպրոց կա Հայաստանում:

Նրա խոսքով` մասնավոր դպրոցներում աշակերտների թիվը մեծ չէ, ընդհակառակը այնտեղ ընդունվողների թիվը շատ սահմանափակ է:

Տպել
Ամենաշատ