News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիետնամում համաներում կստանա ավելի քան 18.5 հազար բանտարկյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Վիետնամի նախագահ Չյոնգ Թան Շանգը համաներում է հայտարարել ՝ անկախության հռչակման 70-րդ տարեդարձի կապակցությամբ:

Համաներում ստացածների ցուցակներում այս անգամ հայտնվել են 34 օտարերկրացիներ, այդ թվում Ավստրալիայի, Չինաստանի, Կամբոջիայի, Լաոսի, Մալազիայի ու Ֆիլիպինների քաղաքացիներ:

Նշվում է, որ նախորդ այսաստիճան լայնածավալ համաներումը Վիետնամում եղել է վեց տարի առաջ: Այն ժամանակ երկրի նախագահի հրամանով ազատ էր արձակվել ավելի քան 20.5 հազար դատապարտյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ