News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նոր Նորքի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցում վթարի ենթարկված երեք մեքենաների վարորդներին տեղափոխվել են Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանցից մեկի՝ ԱՄՆ դեսպանատան ընդհանուր ծառայությունների բաժնի աշխատակից Դավիթ Սիրունյանի վիճակը միջին ծանրության է,  նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ հերթապահ, բժիշկ Վաչագան Սարգսյանը:

Նա նշեց, որ Դավիթ Սիրունյանը դեմքի տարբեր մասերում  վնասվածքներ է ստացել, հարված է ստացել նաեւ կրծքավանդակի մասում, ունի կրծքավանդակի սալջարդ` ողնաշարի հատվածում:  LADA 110 եւ КАМаз մակնիշի մեքենաների վարորդների կյանքին եւս վտանգ չի սպառնում: Նրանցից մեկը, ում անունը Գագիկ է, այժմ բժշկական հետազոտում է անցնում, իսկ մյուսը՝ Գառնիկը, մարմնական թեթեւ վնասվածքներ ունի՝ հարված է ստացել ստորին վերջույթների վրա, կոտրվածքներ ունի: (Նրանց ազգանունները պարզել չհաջողվեց)

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 16:30-ի սահմաններում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական համարանիշով Dodge Durango մակնիշի մեքենան, որի վարորդը Դավիթ Սիրունյանն է,  դուրս է եկել ճանապարհի հանդիպակած հատված, ու բախվել LADA 110 եւ  КАМаз մակնիշի մեքենաներին։ Ըստ ականատեսների՝ Dodge Durango-ի վարորդը մեքենան շատ արագ է վարել:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի հանգամանքները, առերևույթ խուլիգանություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, ինչպես նաև դեպքի ականատեսներին հայտնաբերելու...
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
Ամենաշատ