News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան:

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրասատական աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ գույքագրվել են ուսումնական բոլոր հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, բուհերի հարակից տարածքներն ու կատարվել են գծանշումներ: Երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-ից 30-ը կանցկացվի անվտանգ երթեւեկության միամսյակ, եւ կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության կողմից կսահմանվի ուժեղացված հսկողություն: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի ծանրաբեռնված աշխատանքը՝ հանձնարարվել է  համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղեւորափոխադրում իրականացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ից կգործի հ. 15 երթուղին, որով կապահովվի Նոր Նորքի 6-րդ եւ 1-ին զանգվածների,  ինչպես նաեւ  Շենգավիթ վարչական շրջանի Աերացիայի  հատվածի տրանսպորտի սպասարկումը:

Զեկուցվել է նաեւ, որ քաղաքապետի հանձնարարությամբ հսկողություն է իրականացվել տարրական դասարանների աշակերտներին դասագրքերի անվճար բաշխման գործընթացի նկատմամբ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվել է 48 անուն 188 հազար դասագիրք: Դպրոցների բուժկետերն էլ ապահովվել են առաջին բուժօգնությանն անհրաժեշտ դեղորայքով եւ պարագաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ