News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մանկավարժի մասնագիտությունը հեղինակազրկում է այն փաստը, որ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում սովորում են գիտելիքներով չփայլող երեխաներ: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Մանկավարժական համալսարան դիմում են գիտելիքներով չփայլող երեխաներ: Դրանով մենք հեղինակազրկում ենք մանկավարժի մասնագիտությունը: Պետությունն էլ իր հերթին է հեղինակազրկում նրանց` հետագայում տալով չնչին աշխատավարձեր»,-ասաց Անահիտ Բախշյանը:

Բախշյանի խոսքով` ներկայում դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ճիշտ ընտրություն չի կատարվում, կրթությունը հասանելի է ոչ բոլորին` հատկապես երբ խոսքը վերաբերում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներին։

Տպել
Ամենաշատ