News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մերձավոր Արեւելքի երկրներին կոչ է արել միավորել իրենց ուժերը ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Այս մասին նա հայտարարել է Թեհրանում ահաբեկչական ակտերից զոհված 17 հազար իրանցիների հիշատակին նվիրված 2-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ։

«Ես տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ եմ անում միավորել ջանքերը մտավոր, քաղաքական եւ իրավական համագործակցության համար»,- հայտարարել է Ռոհանին, փոխանցում է Մեհր գործակալությունը։

Նախագահի խոսքով՝ այդ պլանում պետք է դիտարկվեն ահաբեկչության առաջացման արմատական պատճառները, որոնք թաքնված են տգիտության, կողմնակալության, ծայրահեղականության, աղքատության, զարգացման բացակայության եւ բռնապետական ու գաղութարար քաղաքականության հետեւում։ Ռոհանին հույս է հայտնել, որ միջպետական կոալիցիային միանում են քաղաքական եւ սոցիալական կազմակերպություններ եւ տարածաշրջանի երկրների ինստիտուտներ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախագահը նշել է նաեւ, որ ահաբեկչությունը վերածվել է գործիքի, որից օգտվում են ծայրահեղականները իրենց տարբեր նպատակներին հասնելու համար։

Ռոհանին նաեւ սուր քննադատության է ենթարկել միջազգային հանրությանը՝ նրան մեղադրելով նման կարեւոր, վտանգավոր, սարսափազդու հարցում պասիվ լինելու մեջ։

«Ահաբեկիչներին աջակցելով՝ որոշ տարածաշրջանային մուսուլմանական երկրներ այդպիսով կիսում են ահաբեկիչների գործած հանցագործությունների պատասխանատվությունը։ Կասկած չկա, որ ահաբեկչությունը վաղ թե ուշ շուռ կգա այդ պետությունների դեմ»,- հավելել է նախագահը։

Ռոհանին նաեւ ասել է, որ Իրանը կշարունակի աջակցել Իրաքին, Սիրիային, Լիբանանին, Պակիստանին, Աֆղանստանին եւ Եմենին՝ պայքարելու ծայրահեղականների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ