Նոր Apple TV հեռուստատեսային սարքի թողարկումը տեղի կունենա 2015-ի հոկտեմբերին, հաղորդում է 9to5mac.com-ը:
Սարքի նոր տարբերակը նորացված ձեւավորում կունենա, Siri նավիգատոր եւ App Store հավելվածների խանութ, ինչպես նաեւ ծրագրավորողների համար նախատեսված գործառույթներ: Բացի այդ, համալիրը կներառի հեռակառավարման նոր վահանակ, փոխանցում է Gazeta-ն:
Վերջնական գինը դեռ որոշված չէ: Ըստ լուրերի, այն կարող է 149-ից մինչեւ 199 դոլար կազմել: