News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մզկիթ են պայթեցրել Իրաքի հարավում գտնվող Նայնավա նահանգում ու երկու քրիստոնեական եկեղեցիներ են վնասել այդ նահանգի մայրաքաղաք Մոսուլի պատմական կենտրոնում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրանական Fars գործակալությունը:

«ԻՊ ահաբեկիչները նախապես ականապատել ու պայթեցրել են Շուրա տարածքում գտնվող Աբու Բաքր մզկիթը: Մզկիթը ոչնչացվել է այն պատրվակով, իբրեւ այնտեղ գերեզմաններ կային»,- մեջբերում է գործակալությունը Իսա Զեուէի խոսքերը, ով Նայնավայում ԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններ իրականացնող քրդական «փեշմերգի» 4-րդ բրիգադի հրամանատարն է: «Գրոհայինները նաեւ ոչնչացրել են Մոսուլի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Աստվածածնի տաճարի եւ քաղդեական եկեղեցու պատերին գրված պատմական գրությունները»,- հավելել է քրդական հրամանատարը: Նա նաեւ հիշեցրել է, որ այս տարվա մարտին ԻՊ ահաբեկիչները ոչնչացրել են Շինգալ հանրահայտ մինարեթը, որը քուրդ եզդիների էթնո կրոնական խմբերի գլխավոր հին պաշտամունքային հուշարձաններից մեկն էր:

Զեուէի խոսքով՝ ծայրահեղականները շարունակում են ոչնչացնել նահանգի քաղաքացիական շինությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ