News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանը աշխարհի առանձնահատուկ քաղաքներից մեկն է, որտեղ փողոցներում շոգ կեսօրին հնարավոր է անվճար սառը ջուր խմել։ Որքան էլ ծանր լինի մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի վիճակը, ծարավը նրանց հավանաբար չի սպառնում, չէ՞ որ շատ փողոցներում եւ բակերում խմելու ջրի ցայտաղբյուրներ են տեղադրված։

Քաղաքապետարանի տեղեկություններով՝ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ կա 2172 ցայտաղբյուր։ Ընդհանուր առմամբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում կա 346 ցայտաղբյուր։ Դրան հաջորդում է Շենգավիթը՝ 304 ցայտաղբյուր։ Նոր Նորքում կա 292, Աջափնյակում՝ 271, Կենտրոնում՝ 260, իսկ Էրեբունիում՝ 208 ցայտաղբյուր։

Արաբկիրում դրանց քանակն ավելի քիչ է՝ 130 ցայտաբյուր։ Դրանից պակաս կա Քանաքեռ-Զեյթունում՝ 126 հատ, Դավթաշենում՝ 102 հատ, իսկ Ավանում՝ 89։

Ցայտաղբյուրների թիվը զգալի քիչ է Նուբարաշենում, որտեղ կա 30 հատ։ Իսկ Նորք Մարաշում առհասարակ քիչ՝ 14 ցայտաղբյուր։

Ցայտաղբյուրներից շատերի վրա փականներ են տեղադրել, որպեսզի տնտեսեն ջուրը։

«Բոլոր ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելը նպատակահարմար չենք համարում՝ քաղաքացիների եւ մայրաքաղաքի հյուրերին սառնորակ ջրով մշտապես ապահովելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ նշել են քաղաքապետարանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ