Վիրջինիա նահանգի տասնյոթամյա դպրոցականը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման ՝ հանցավոր դավադրության եւ ինտերնետում ահաբեկչության քարոզչությանը աջակցելու համար, հայտնում է The Daily Mail-ը:
Ալի Շուքրի Ամինին առաջադրել են մեղադրանք ՝ իր բլոգում եւ Twitter -ում Bitcoin կրիպտոարժույթի վերծանման եւ գործածման մեթոդների մասին հրապարակումներով ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար, հայտնում է Gazeta -ն:
Ամինը սոցցանցերը նաեւ օգտագործել է ահաբեկիչներին բարոյական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Մեղադրող կողմի կարծիքով՝ նրա դատավճիռը պետք է կանխի այն քարոզչության տարածումը, որը շատ վտանգավոր է առավել խոցելի խմբերի համար: Այս պահին դեռահասը ամենաերիտասարդն է այն բոլոր դատապարտյալներից, ում ահաբեկչության մեջ մեղադրանք է առաջադրվել: