News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Լաս Վեգասում հարսանիքների ժողովրդականությունը նվազում է, հաղորդում է France-Presse գործակալությունը: Տասնամյակներ շարունակ այդ  քաղաքը դեպի իրեն էր ձգում ամբողջ աշխարհի սիրահարներին, որոնք ցանկանում էին արագ եւ էժան ամուսնանալ:  Քլարկ նահանգի՝ ամուսնությունների թույլտվություն տվող վարչությունը ամեն օր, ներառյալ տոն օրերին, մինչեւ կեսգիշեր աշխատում է: Ամուսնությունը միջին հաշվով մի քանի հարյուր դոլար է արժենում:   

Սակայն «մեղքերի քաղաքում» ամուսնական բիզնեսն այլեւս առաջվանը չէ, նշվում է հոդվածում:  Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2014 թվին Նեվադա նահանգում ամուսնության թույլտվությունների թիվը կազմել է 80,7 հազար: Դա 37%-ով պակաս է, քան 2004 թվին: Հաղորդվել է նաեւ, որ Լաս Վեգասում ամուսնանալը թանկացել է, փոխանցում է Gazeta-ն:

Հետաքրքրության անկման եւս մեկ պատճառ կարող է լինել այն, որ Լաս Վեգաս ոճի ամուսնական արարողությունները կորցնում են իրենց գրավչությունը, ասվում է նյութում:  Եթե մի քանի տասնամյակ առաջ նման հարսանիքները գլամուրային էին համարվում (օրինակ՝ հենց Լաս Վեգասում են ամուսնացել հոլիվուդյան աստղեր Պոլ Նյումանը եւ Ջոան Վուդվորդը, Միա Ֆերոուն եւ Ֆրենկ Սինատրան, Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը), ապա այժմ նման արարողությունները հաճախ նույնացվում են հանկարծական մղումով կնքվող եւ անհաջողության դատապարտված ամուսնության հետ:

Քաղաքի համարումը փչացրել են նաեւ այնպիսի ֆիլմեր, ինչպիսին էր  «Տղամարդկանց հավաքույթ Վեգասում»-ը, ավելացրել է AFP-ը:

Այնուամենայնիվ, Լաս Վեգասը շարունակում է մնալ ԱՄՆ-ի՝ ամուսնանալու համար ամենաընդունելի վայրը՞ Քաղաքի համար եկամտի նոր աղբյուր կարող են դառնալ երկրում օրինականացված նույնասեռ ամուսնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ