News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արագավանդ գյուղի բնակիչ, 21-ամյա եզդի Ռոման Խուդոյանը, որը  մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու եւ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, իրեն մեղավոր է ճանաչում՝ զղջալով իր արարքի համար, պատրաստ է պատիժը կրել, սակայն կնոջից՝ 16 տարին չլրացած Գոհար Սաֆարյանից բաժանվել չի պատրաստվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը՝ ասելով, որ տեղյակ չի եղել՝ ՀՀ օրենքով արգելվում է ամուսնանալ անչափահասի հետ։

«Չհասկանալով եմ պսակվել, չգիտեի։ Մեր օրենքով կարելի ա պսակվել, չեմ վախենում քրեական պատասխանատվության ենթարկվել, բայց չեմ բաժանվի, սիրում եմ իրան»,-ասաց Ռոման Խուդոյանը՝ ավելացնելով, որ ինքը շարունակում է անչափահաս Գոհար Սաֆարյանի հետ ամուսնական եւ սեռական կյանքով ապրել, ինչին դատավորը արձագանքեց. «Արա, դրա համար ես դատվում, իսկ դու դեռ շարունակում ես։ Դիմացի, գնա, նստի արի, շարունակի»։

Ռոման Խուդոյանը պատմեց, որ կնոջ հետ ծանոթացել է 2013թ. Ռուսաստանի Դաշնության Կրասոնդարի մարզում։ Ինքը ՌԴ էր մեկնել արտագնա աշխատանքի, իսկ կինը ծնողների հետ շուրջ 4 տարի այնտեղ էր բնակվում։ Վերադարձել են Հայաստան, ծնողների գիտությամբ ամուսնացել, այժմ անչափահաս կինը 31 շաբաթական հղի է։

Գոհար Սաֆարյանը եւս նշեց, որ ՌԴ-ում են ծանոթացել, սիրահարվել են, ապա որոշել ամուսնանալ։ Վերջինը դատարանից խնդրեց. «Մի դատեք, բաց թողեք, գնանք տուն»։

Անչափահասի մոր՝ Լուսիկ Սաֆարյանի խոսքով՝ ինքը երիտասարդներին թույլ է տվել ամուսնանալ, քանի որ եզդիների ավանդույթների համաձայն՝ անչափահասների հետ ամուսնությունն ընդունված է, բացի դա, նրանք սիրել եւ մինչ օրս սիրում են իրար։

«Գիտեի, որ մեր օրենքով արգելվում ա, բայց իրանց մոտ ընդունված ա, հետո էլ իրանք իրար սիրել են։ Եկել են մեր տուն՝ աղջկաս ձեռքը խնդրելու։ Սիրուն տղա էր, փողոցում հարգված, գիտեի՝ լավ տուն-տեղ ուներ, ամուսնացրի»,- ասաց «տուժողի» իրավահաջորդը՝ խնդրելով, բաց թողնել փեսային, քանի որ «ամեն ինչ նորմալ ա, իրան լավ են պահում, իրանք ամուսիններ են»։

Ամբաստանյալի հայրը՝ Ռազո Խուդոյանն էլ իր հերթին դատարանում հայտարարեց, որ չի իմացել՝ ՀՀ օրենքով արգելվում է անչափահասի հետ ամուսնանալը, եւ տղայի խնդրանքով է գնացել Գոհար Սաֆարյանի ձեռքը խնդրելու։ 

«Վերջում եմ իմացել, որ չի կարելի։ Տղես սիրում էր, ասեց՝ գնացեք, ուզեք, գնացինք, ծնողները տվին, իրանք էլ սիրում էին իրար։ Ի՞նչ անեմ, մեր օրենքն ընենց ա, որ աղջիկ չկա, չի ճարվում, 14-ից պսակում են։ Մենք չուզեինք, ուրիշն էր տանելու, էլի»,- ասաց ամբաստանյալի հայրը՝ կրկին դատարանից խնդրելով որդուն չդատապարտել ազատազրկման. «Ներեք, ջահել են, մեջտեղը երեխա կա, չեմ ուզում ընտանիքը քայքայվի»։

Մեղադրող դատախազը, հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները՝ ամբաստանյալի ինքնախոստովանական ցուցմունքը, նախկինում դատապարտված չլինելը, եւ նրա անչափահաս կնոջ հղի լինելու փաստը, Ռոման Խուդոյանի համար պահանջեց 4 տարվա ազատազրկում՝ առաջարկելով պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակել փորձաշրջան եւ խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին թողնել անփոփոխ։ Ռոման Ռազոյի Խուդոյանը կատարել է հանցավոր արարք նախատեսված ՀՀ քր.օրի 141հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Դատաքնննությունն ավարտվեց։ Դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 3-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ