Իսպանիայում հրավառության նյութերի գործարանում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին գրել է Gazeta-ն՝ վկայակոչելով EFE-ին:
Բացի այդ, 6 մարդ վիրավոր է, եւս 2 հոգի անհետ կորած է համարվում: Հաղորդվում է նաեւ, որ պայթյունի պահին գործարանում 20 մարդ է եղել:
Պայթյունը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիս-արեւելյան Սարագոսա շրջանում: Պատահարի պատճառներն անհայտ են: