News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Մարգարյան փողոցի իր բնակարանում այսօր` օգոստոսի 31–ին, մահացած հայտնաբերված 52–ամյա Վահան Աղաջանյանին սպանել են մի քանի օր առաջ ու թողել բնակարանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին սպանվածի հարեւանները` նշելով, որ իրենց այդ մասին ասել են ոստիկանները։

Նրանց խոսքով՝ սպանվածն ապրում էր միայնակ, ամուսնացած է եղել մի քանի անգամ: Ունի երկու երեխա, որոնք բնակվում են Արմավիրում: Հարեւանների խոսքով` Վահան Աղաջանյանը չարաշահում էր ալկոհոլը, պարտքեր կուտակում։

«Տաքսիներով Հոկտեմբերյան էր գնում, երբ գալիս էր, մտնում տուն` թե փողը բերեմ, ու դուռը փակում էր, փողը չէր տալիս»,- պատմեցն հարեւանները` նշելով, որ նրան մի քանի անգամ ծեծի են ենթարկել:

Վերջին ամիսներին Վահան Աղաջանյանը սկսել էր տաքսի վարել, սակայն մասնագիտությամբ ատամնաբույժ էր, բուժում էր հարեւանների ատամները։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում հանցագործությունը կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի մեկ սենյականոց բնակարանում օգոստոսի 31–ին` ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանները հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 52-ամյա Վահան Աղաջանյանի դին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ