News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռոստովի մարզում հետաքննում են 22-ամյա հայի վայրագ սպանության գործը: Ռուսական Առաջին ալիք-ի հաղորդմամբ, հետաքննության տեղեկություններով, երիտասարդին մահացու ծեծել են համագյուղացիներն այն բանից հետո, երբ նա իր ավտոմեքենայով դիպել է ուրիշ մեքենայի:

Դաժան ծեծին մի քանի տասնյակ մարդ է ականատես եղել, որոնք տեղի ունեցածն ավելորդ դաժանություն են կոչում: Ռաֆայել Խալղաթյանի հուղարկավորությանը գյուղի կեսը մասնակցել է:

Ոստիկանության վարկածով, կիրակի երիտասարդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հարվածել կայանված մեքենաներին, ինչի համար էլ ծեծի է ենթարկվել: Վնասված մեքենաների տերերի անձը հաստատվել է, բոլորն էլ Սինյավսկոե գյուղի բնակիչներ են:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ով է ծեծել երիտասարդ հային եւ նրա հորը: Այստեղ չեն բացառում, որ դա կարող էին անել գյուղի տոնի առիթով ժամանած հյուրերը:

Ռոստովի մարզի Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ կասկածյալների շրջանակը հստակեցվել է: Միջադեպի բոլոր մասնակիցներին հարցաքննում են: Հարուցվել է քրեական գործ՝ «Առողջությանը կանխամտածված վնաս հասցնելը, որն անզգուշաբար հանգեցրել է մահվան» հոդվածով: Քննիչները կարծում են, որ մահացու հարվածը մի մարդ է հասցրել, որի ինքնությունը փորձում են հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ