News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահական պաշտոնավարումն ավարտելուց հետո կարող է վերադառնալ Կոլումբիայի համալսարան, որն ավարտել է 30 տարի առաջ, այս մասին հայտնում է The Hill-ը ՝ վկայակոչելով բուհի ռեկտոր Լի Բոլլինջերին:

Համալսարանի ռեկտոր Լի Բոլլինջերն այս մասին հայտնել է նոր ուսանողների համար կազմակերպված միջոցառման ժամանակ: Նոր ընդունված ուսանողները հույս ունեն հանդիպել Օբամային 2017թ.: Ռեկտորը չի հայտնել ապագա համագործակցության մանրամասները ու թե ինչ դեր է հատկացվելու Օբամային, ով ավարտել է այդ համալսարանը 1983թ . հայտնում է պարբերականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բարաք Օբաման ՝ 2009 թ. ի վեր երկու անգամ ընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնին եւ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է: Ըստ ԱՄՆ օրենսդրության՝ նախագահ կարելի է ընտրվել միայն երկու անգամ: Այսպիսով, հաջորդ նախագահական ընտրություններին Օբաման մասնակցել չի կարող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ