News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների դեմ սկսված արշավից իշխանությունները չեն վախենում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Ինձ մտահոգում է բարեփոխումների դեմ ասվող «ոչ»-ը, ոչ թե բարեփոխումների դեմ սկսված արշավը, որովհետև տարիների ընթացքում մի կերպ ամրապնդվեց, թե ընդդիմությունն ինչ բան է, հիմա հասարակությունը պետք է կարողանա հասկանալ նաև, թե «ոչ»-ն ինչ բան է»,-ասաց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ հասարակության հետ ամենաշատը ՀՀԿ-ն է շփվում, բայց «Երևանի ասֆլտի վրա քաղաքական գործունեություն ծավալողները» անընդհատ ժողովրդի անունից հայտարարություններ են անում:

«Ժողովրդին պետք է հանդիպել, հասկանալ նրա կարծիքը, և սեփական կարծիքը երբեք պետք չէ թելադրել նրան: Հաղթում ենք մենք և դժգոհում են մեզանից, իսկ երբ հաղթեն մեզ, ուրիշներն էլ կբողոքեն իրենցից»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանը նշեց, որ այժմ կա կայուն մեծամասնության ձևավորման անհրաժեշտություն, քանի որ եթե ԱԺ-ում կայուն մեծամասնություն չի լինում, անընդհատ կառավարություն է փոխվում:

«Ինչքան խորանում, տեսնում ենք, որ նորից հնարավոր է կայուն մեծամասնության ճանապարհով գնալ, բայց կան տարբեր մոդելներ: Վենետիկի հանձնաժողովն էլ կմտածի, այստեղ էլ քննարկումների ընթացքում կգանք համաձայնության, ինձ թվում է»,-ասաց ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ