News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահում է պետական հիմնական դպրոցների կրթության որակին, սակայն որդին կհաճախի «Այբ» մասնավոր վճարովի դպրոց, քանի որ ոլորտի խելացի պատասխանատուն օգտվում է ռեֆորմների հաջողություններից: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը եւ նոր ուսումնական տարվա մեկնարկին լրագրողներին ասաց ԿԳ նախարարը` ավելացնելով, որ ինքը վստահում է  «Այբ» դպրոցին, քանի որ այն իր նախարարության օրոք է ստեղծվել:

Անդրադառնալով դպրոցում սովորելու դիմաց մեծ գումարներ վճարելուն` Աշոտյանը նշեց, որ բոլորը կարող են ուսումնասիրել եկամուտների իր հայտագիրը, որից պարզ կդառնա, որ ինքը կարող է դա իրեն թույլ տալ:

«Կարող եք վերցնել իմ եկամուտների հայտարարագրերը, ես դա կարող եմ ինձ թույլ տալ: Ինչպես յուրաքանչյուր հայ ծնող, ես էլ երեխաներիս կրթության եւ առողջության վրա չեմ խնայում: Եթե ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների էրեխեքը կարան գնան մասնավոր վճարովի դպրոց, ես հանգիստ կարող եմ դա ինձ թույլ տալ»,- ասաց նախարարը:

Արմեն Աշոտյանը ծնողներին խորհուրդ տվեց իրենց երեխաներին տանել պետական հիմնական դպրոց, որտեղ կրթության որակը վստահելի է:

«Հանգիստ կարող են տանել հիմնական դպրոց: Ես շատ եմ վստահում մեր պետական դպրոցներին, շատ լավ երեխաներ կան: Իմ երեխեն սկզբից գնացել է պետական հիմնական դպրոց, որտեղ նրան վերաբերվում էին որպես նախարարի տղա, իսկ ես դա չեմ ուզում»,- նշեց Աշոտյանը` ավելացնելով, որ տարրական դպրոցի հաջողության գաղտնիքը առաջին ուսուցչուհին է, ոչ թե շքեղությունը, նորամուծությունները, կամ նորաձեւությունը:

Նշենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր այցելել էր Երեւանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ հանդիպում ունեցավ 12-րդ դասարանի աշակերտների հետ` խորհուրդներ տալով նրանց եւ պատասխանելով նրանց հարցերին:

Տպել
Ամենաշատ