News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի համար անհասկանալի է, թե ինչու իր պաշտպանյալի մահափորձով մեղադրյալ չկա, մինչդեռ իրենք ապացույցներ ունեն, թե ով է պատվիրել եւ կատարել մահափորձը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ իրենք նախաքննական մարմնին ներկայացրել են բոլոր ապացույցները դեպքի վերաբերյալ:

«Կարծում եմ՝ քննիչներն անուղղակի շահագրգռվածություն ունեն: Մենք ներկայացրել ենք բոլոր ապացույցները, սակայն գործով ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Հակառակը, քննչական մարմինները կալանավորել են 4 անձի, որոնք մեղադրվում են Մեխակ Մելիքբեկյանին առեւանգելու մեջ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մեխակ Մելիքբեկյանն այն անձն է, որը, ըստ Ղալթախչյանների, կատարել է մահափորձը:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ ինքը դիմել է գլխավոր դատախազությանը, իր պաշտպանյալներից Գագիկ Ալավերդյանն էլ առերես ճանաչել է մահափորձի անմիջական կատարողին եւ առեւանգողին: Սակայն, քննչական մարմինը մեղադրանք չի առաջադրում նրանց. «Տեղեկություններ կան, որ գործն այս պահին գտնվում է գլխավոր դատախազությունում: Թե ինչ հիմքով, հայտնի չէ:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Սաշա Ղալթախչյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներ Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես Ղալթախչյանի եւ մի խումբ այլ անձանց հետ 2015թ. հունվարի 17-ին առեւանգել է Մեխակ Մելիքբեկյանին, որին տեղափոխել է Տավուշի մարզում գտնվող «Ջողազ» կոչվող վայր, ծեծի ենթարկել նրան եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Տ.Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը։

Չորս երիտասարդներին էլ մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի դեմ սպանության փորձը կատարվել է 2013թ.-ին, իսկ գործով ձերբակալված անձն էլ քննիչներին հայտնել է, որ գյուղապետն ու մի շարք անձինք իրեն առեւանգել են եւ ստիպել, որ սպանության փորձն իր վրա վերցնի: Այս դեպքով երկու քրեական գործ կա հարուցված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ